211652_close_icon
views-count196410 դիտում article-date 13:37 28-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Նաիրիտ 1»-ում հնչել է պայթյուն, 1 տասնյակից ավելի հրշեջներ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, Ոստիկանության ծառայողներ, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներ։ Արդյո՞ք հրդեհի հետևանքով զոհեր, վիրավորներ կան, այս պահին Ոստիկանությունը պարզում է։ Նշված հատվածում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, Երևանի Փրկարար վարչության պետ Ներսես Նազարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 320+
320+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր