Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրշեջ-փրկարարները մի քանի ժամ է, վտանգելով իրենց կյանքը, քաղաքացիների հետ պայքարում են Ալավերդու «Մադան» թաղամաս տանող ճանապարհին առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Ալավերդու «Մադան» թաղամաս տանող  ճանապարհի աջակողմյան  հատվածում  հրդեհ է բռնկվել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին տարածվող հրդեհը ընդգրկում է  մոտ 20 հա տարածք:
Հրդեհի  վայր են ժամանել Թումանյանի  թիվ 40, ինչպես նաև  Օձունի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատները:
Այս պահին հրշեջ-փրկարարները  փորձում են կանխել հրդեհի տարածումը: 
Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները՝  1 մարտական  հաշվարկով, Ճոճկանում, Թեղուտում նույնպես իրականացնում են  հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհի վայրում հավաքվածներն ասում էին, որ  կրակն առաջացել է  ուժեղ քամու հետևանքով՝ «Մադան» թաղամասի հոսանքի լարերի կպումից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝   Էդիկ Սիմոնյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


