211652_close_icon
views-count203026 դիտում article-date 03:57 20-08-2019

10 ժամից ավելի է, հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ում առաջացած խոշոր հրդեհի դեմ. Դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 10 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարները պայքարում են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ և նրանք բաժանված են մի քանի խմբերի։ Հրշեջ ավտոմեքենաներն արդեն 10-30 անգամ ջրով լիցքավորվել և վերադարձել են հրդեհի վայր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն անզեն աչքով երևում է, որ թե հրշեջները, թե «Ձյունիկ Սառնարսն» ՍՊԸ-ի աշխատակիցները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի նախ՝ կանխեն կրակի տաածումը, ապա մարեն այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր, որ եթե անհրաժեշտություն լինի, տեղում բուժօգնություն ցուցաբերեն մարդկանց։ Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություններ նշանակելուց հետո։ Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ-ԵՓՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Հարությունյանը, համայնքային բաժնի պետեր: Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Նախնական տվյալներով հրդեհի օջախները գտնվում են շինության 4-րդ և 5-րդ հարկերում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 276+
276+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր