211652_close_icon
views-count44963 դիտում article-date 16:56 23-08-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Հրազդանի կիրճում գտնվող էլեկտրաենթակայանում խոշոր հրդեհ է բռնկվել, ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջներ, հայտարարվել է ԲԻՍ-1 աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մի քանի հրշեջ մարտական հաշվարկներ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ «քյալա են տալիս» Հրազդանի կիրճում գտնվող բարձր լարման հոսանքի ենթակայանում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները, ովքեր ժամանել են 4 մարտական հաշվարկով, «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների և ենթակայանում անվտանգության աշխատանքներ կատարող ներկայացուցիչների հետ վտանգելով իրենց կյանքը, անում են անհնարինը, որպեսզի կրակը շուտ մարեն։ Հոսանքը ժամանակավորապես դադարեցվել է, և այս պահին կրակի տարածումը կանխվել է։ Ձեռնարկվում են արդեն անհրաժեշտ գործողություններ՝ այն ամբողջովին մարելու ուղղությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1 աստիճան։ Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։ Առաջին իսկ պահից հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էին նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանության բաժնի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր