211652_close_icon
views-count70865 դիտում article-date 17:00 16-08-2017

Արտակարգ դեպք Սևանում. քաղաքացիները, իսկ հետո արդեն ջրասուզակները փրկել են ջրահեղձ լինող 33-ամյա տղամարդու կյանքը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Քաղաքացիները Ծովագյուղի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափի հարևանությամբ՝ Սևանա լճում, կարողացել են փրկել 33-ամյա տղամարդու կյանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի նշված հատվածում քաղաքացի է ջրահեղձ լինում։ Դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ջրասուզական խմբի հրամանատար Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին ջրասուզակների խումբը, քաղաքացիները Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Էդգար Պապիկյանին դուրս են բերում լճից ու արդեն տեղում առաջին օգնութունն են ցուցաբերում ջրասուզակները, որից հետո Է. Պապիկյանը տեղափոխվում է Սևանի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մի քանի ժամ հնարավոր է՝ նա մնա հիվանդանոցում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Պապիկյանը Սևան էր եկել ընտանիքի անդամների հետ։

Նմանատիպ նյութեր