211652_close_icon

Գյումրու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը

views-count2140 դիտում article-date 13:01 28-12-2025
Դեկտեմբերի 25-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխված երեխայի կյանքը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անգիտակից վիճակում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 2-ամյա Ալեքս Տ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկներին երեխայի ծնողները հայտնել են, որ նրա կոկորդում կասկածելի իր կա։ 

Բժիշկներին հաջողվել է երեխայի կյանքը փրկել, սակայն մի քանի օր նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Դեպքի մասին Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել բժիշկների ու ծնողների արագ գործողությունների արդյունքում, քանի որ երբ ծնողները նկատել են, թե ինչպես է երեխան շնչահեղձ լինում, շատ արագ նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք, որտեղ էլ բժիշեկնրի ճիշտ ու գրագետ գործունեությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր