211652_close_icon
views-count60947 դիտում article-date 12:05 14-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ վիճաբանությունն ավարտվել է երիտասարդների դանակահարմամբ, նրանք հիվանդանոցում իրենց տվյալները կեղծել էին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռաֆայելյանի կողմից նյութեր են նախապատրատվում օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրքավանդակի հետին մակերսի կտրած-ծակած վերքեր, ձախակողմյան պնևմոթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոցում ներկայացել է որպես Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 27/1 շենքի բնակիչ՝ 25-ամյա Տարոն Թադևոսյան։ Արդեն ժամեր անց՝ օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 03։10-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «աջ գոտկային շրջանի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ավետիսյանը։ Հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել։ Արդեն հիվանդանոց է ժամանում քննչական խումբը՝ ավագ քննիչ Ռաֆայելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ իրականում Տ. Թադևոսյանը և Կ. Ավետիսյանը իրենց տվյալները սխալ են հայտնել բժիշկներին։ Պարզվել է՝ Կ. Թադևոսյանը իրականում Արմեն Թադևոսյանն է, իսկ Կ. Ավետիսյանը Երևան քաղաքի Գորգագործների փողոցի բնակիչ՝ 26-ամյա Հմայակ Մելքնյանն է։ Ոստիկաները պարզել են նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Եղվարդի խճուղու վրա գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժնինը պարզել է, որ նրանց հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Վանիկ Պետրոսյանի, 23-ամյա Գևորգ Լազարովի, ինպես նաև դեռևս չպարզված մի քանի անձանց հետ և վիճաբանության ժամանակ Ա. Թադևոսյանն ու Հ. Մելքոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությոնը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր