211652_close_icon
views-count27898 դիտում article-date 11:38 08-08-2017

Արտակարգ վթար Թալինում. բախվել են խոտով բարձված բեռնատարները, մեկն էլ վնասել է գազախողովակի երկաթե հենասյուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան Թալինի տարածաշրջանում բախվել են 2 բեռնատար ավտոմեքենաները, որոնք բարձված են եղել խոտով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վնասել գազախողովակի երկաթե հենասյուները։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր