211652_close_icon
views-count34250 դիտում article-date 22:02 24-09-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բախվել են խոտով բարձված տրակտորն ու Mercedes-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, խոտի մի մասն էլ թափվել է. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճսնապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Տրակտոր ՄՏԶ 80 մակնիշի 2664 ՏԼ համարանիշի և Առինջ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերգեյ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՕA 377 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել խոտով, որի որոշ մասը թափվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր