211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 49 երթուղին սպասարկող ավտոբուսը դիսպետչերական կետից առանց վարորդի առաջ է ընթացել, բախվել բետոնե և ալյումինե պարիսպներին, ապա կոտրել գազախողովակները, երկաթե հենասյուները և հայտնվել զրուցարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count63911 դիտում article-date 15:31 26-05-2025
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ըստ վարորդի հայտարարության ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթանում, բախվում բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրում մի քանի գազախողովակների հենասյուներ, ապա գազատար խողովակը, ինչից սկսվում է գազի արտահոսք ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվում զրուցարանի մոտ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտ ավագ պարեկ Արամ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի Արաբկիր ծառայության աշխտակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել, որպեսիզ կարճ ժամանակում վթարված գազախողովակը և խողովակասյուները փոխարինեն նորով, ինչից հետո գազամատակարարումը տներին կվերականգնվի: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակցիները՝ բաժնի պետի գլխավորությամբ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր