211652_close_icon
views-count1003 դիտում article-date 15:38 11-10-2026

Վրաերթ՝ Տավուշի մարզում․ Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում Տավուշի մարզի բնակիչ 76-ամյա Սեյրան Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 55-ամյա Սուսաննա Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Մուրադյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ պարեկ Հայկ Ադամյանը, կրտսեր պարեկներ Դավիթ Սիմոնյանը և Գոռ Մարտիրոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր