211652_close_icon
views-count154885 դիտում article-date 08:55 03-08-2017

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դի, մինչ հարազատները պնդում են, որ նա հանկարծամահ է եղել, դատաբժիշկն այլ բան է ասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի շտապօգնույթյան 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ 34-ամյա Մ. Ա-ի մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին և քննիչներին ասում էին, որ նա հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ ավագ քննիչ Լ.Հարությունյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները: Դեպքի վայրում հավաքված հարևանները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը բնակվում էր նույն շենքի մեկ այլ բնակարանում, իսկ նշված բնակարան են տեղափոխել դին, որպեսզի ընտանիքի անդամները չտեսնեն նրան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր