211652_close_icon
views-count43675 դիտում article-date 11:41 31-07-2017

28-ամյա վարորդը Տավուշի մարզում «07»-ով գլորվել է ձորը. 6 վիրավորից 3-ը մանկահասակներ են

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պառավաքար գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Ծատուրյանը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RF 647 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ծատուրյանը և ուղևորներ՝ Ծաղկավան գյուղի բնակիչներ, 33-ամյա Իշխան Խաչատրյանը, 3-ամյա Սաթիկ Խաչատրյանը, 1-ամյա Անգելինա Խաչատրյանը, 27-ամյա Անի Արզումանյանը և Պառավաքար գյուղի բնակիչ՝ 16-ամյա Հարություն Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Բերդի բժշկական կենտրոն, մի մասն էլ Բերդի զինվորական հոսպիտալ։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր