211652_close_icon
views-count114340 դիտում article-date 10:36 29-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հեռախոսահամարից հաղորդագրություն է ստացել՝ «ինձ չսպասեք, կյանքիս վերջ եմ տալիս»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկութուններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել քաղաքացուց շորթում կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 28-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ավետիք Ն.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում կինն ասել է, որ ինքը գնում է Մաշտոցի վարչական տարածքում գտնվող հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, սական 1 ժամից ավելի կնոջից տեղեկութուն չունենալուց հետո կնոջ հեռախոսահամարից ստացել է հաղորդագրություն, որ իրեն չսպասեն, ինքը իր կյանքին վերջ է տալու։ Կարճ ժամանակում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ավետիք Ն.-ի կնոջը՝ 30-ամյա Ա.-ին, հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Հետաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում համացանցի «Վ-կոնտակտե» կայք-էջի օգտատեր՝ Կապան քաղաքի բնակիչ Ալբերտ Քոչարյանի կողմից հաղորդագրություններ է ստացել կինը, որտեղ Ա. Քոչարյանը գրել է, որ նրա վերաբերյալ արատավոր տեղեկություններ կտարածի և սպառնալիքով նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար։ Կինը ամուսնուց թաքուն կարողացել է վճարել 1160 դոլարը, սակայն ստահակը փորձել է նորից շանտաժի միջոցով կնոջից գումար շորթել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Քոչարյանին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր