211652_close_icon
views-count4035 դիտում article-date 18:56 28-07-2017

Արաբական կոալիցիան խոցել է Մեքքայի ուղղությամբ արձակված հրթիռը

Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի սրբավայրից ոչ հեռու, արաբական կոալիցիայի ուժերը խոցել են հրթիռ, որն արձակվել է Եմենի տարածքից։ Այդ մասին հայտնել է France Press գործակալությունը՝ հղում անելով արաբական կոալիցիայի գլխավորած հրամանատարությանը։ Բալիստիկ հրթիռը խոցվել է Մեքքա քաղաքից 69 կմ հեռավորության վրա։ Կոալիցիան հրթիռի արձական մեջ մեղադրել է մենի ապստամբ հուսնիներին՝ անվանելով այդ քայլը «հաջը խաթարելու անհույս փորձ»։ Նշենք, որ այս տարի մեծ ուղևորությունը դեպի Մեքքա տեղի է ունենալու օգոստոսի վերջին։

Նմանատիպ նյութեր