211652_close_icon
views-count2270 դիտում article-date 11:26 19-11-2016

Արաբական կոալիցիան 48-ժամյա հրադադար է հայտարարել Եմենում

Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիոն ուժերը 48 ժամով հրադադար են հայտարարել Եմենում։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Հայտարարության մեջ ասվում է. «Որոշում է կայացվել շաբաթ, տեղի ժամանակով ժամը 12։00-ից 48-ժամյա հրադադարի մասին»։ Նշվում է նաև, որ կոալիցիան կարող է երկարաձգել հրադադարը, եթե հուսնի ապստամբները անարգել թույլ տան մարդասիրական օգնություն հասցնել երկիր։

Նմանատիպ նյութեր