211652_close_icon
views-count1944 դիտում article-date 13:05 07-08-2021

Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցներն՝ ի պատասխան Գազայից արձակված պայթուցիկով օդապարիկների

Իսրայելական կործանիչները շաբաթ գիշեր խոցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի հրթիռային համակարգը, որը տեղակայված է Գազայի հատվածում:

Ինչպես փոխանցում է tass.ru-ն՝ հղում անելով երկրի բանակային ծառայությանը, դա տեղի է ունեցել ի պատասխան այրվող նյութերով և պայթուցիկներով համալրված օդապարիկների արձակմանը: Նշվում է, որ օդապարիկները Գազայի հատվածից արձակվել էին Իսրայելում հրդեհներ առաջացնելու նպատակով:

Իսրայելական կործանիչները ողջ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի և հրթիռների արձակման կայանի ուղղությամբ:

Իսրայելական ռադիոյի տվյալներով՝ օգոստոսի 6-ին Գազայի հատվածի հետ սահմանային մի շարք գյուղատնտեսական շրջաններում հրդեհներ են տեղի ունեցել։

Նմանատիպ նյութեր