211652_close_icon
views-count175401 դիտում article-date 09:27 27-07-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում BMW մակնիշի 15 GC 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի օդանավակայանի մոտ դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Այս պահին աշխատում են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Արարատ Նավասարդյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ: Այս պահին փրկարարները ու ոստիկանները ավտոմեքենայի տակից փորձում են դուրս բերել կնոջ դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհից դուրս՝ օդանավակայանի տարածքում, և կա տեղեկություն, որ նրանք կարծես թե «ավտոռալլի» են ուզեցել անեն, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը վաշտի հրամանատար Ա. Շաղոյանի հանձնարարականով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 20 շենք՝ պարզելու BMW մակնիշի ավտոմեքենայի տիրոջ ինքնությունը, քանի որ ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ավտոմեքենան հաշվառված է նշված հասցեի բնակիչ, 36-ամյա Դավիթ Սամվելի Ավետիսյանի անվամբ: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն են Կապան քաղաքի բնակիչներ Դավիթ Ավետիսյանը և Արմինե Մուսախանյանը։ Վերջինս աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես գործավար։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր