176199 դիտում
09:27 27-07-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում BMW մակնիշի 15 GC 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի օդանավակայանի մոտ դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Այս պահին աշխատում են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Արարատ Նավասարդյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ:
Այս պահին փրկարարները ու ոստիկանները ավտոմեքենայի տակից փորձում են դուրս բերել կնոջ դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհից դուրս՝ օդանավակայանի տարածքում, և կա տեղեկություն, որ նրանք կարծես թե «ավտոռալլի» են ուզեցել անեն, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը վաշտի հրամանատար Ա. Շաղոյանի հանձնարարականով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 20 շենք՝ պարզելու BMW մակնիշի ավտոմեքենայի տիրոջ ինքնությունը, քանի որ ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ավտոմեքենան հաշվառված է նշված հասցեի բնակիչ, 36-ամյա Դավիթ Սամվելի Ավետիսյանի անվամբ:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն են Կապան քաղաքի բնակիչներ Դավիթ Ավետիսյանը և Արմինե Մուսախանյանը։ Վերջինս աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես գործավար։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)