211652_close_icon
views-count44907 դիտում article-date 13:56 25-07-2017

Առեղծվածային դեպք Վանաձորում. 47-ամյա մայրը իրավապահներին հայտնել է, որ իր 16-ամյա աղջկան 3 անծանոթ տղաներ առևանգել ու բռնաբարել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկանության բաժիններից մեկում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 24-ին, քաղաքացուհու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի բնակչուհի՝ 47-ամյա Գոհար Վ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 անծանոթ տղաներ իր աղջկան՝ 16-ամյա Լ. Չ.-ին առևանգել են, այնուհետև տևական ժամանակ անհայտ վայրում պահել են և բաց թողել։ Գոհար Վ.-ն հայտնել է նաև, որ դուստրն իրեն ասել է, որ այդ 3 անծանոթ տղաները իր կամքին հակառակ բռնաբարել են։ Փաստի առթիվ նշված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ -ետախուզական գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լիլիթ Չ.-ն իրապահներին հայտնել է, որ անծանոթ 3 տղաներն իրեն առևանգել են հուլիսի 23-ին, Վանաձոր քաղաքի Թումանյանի անվան հրապարակի մոտից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր