211652_close_icon
views-count47162 դիտում article-date 10:13 25-07-2017

Արտակարգ դեպք Գյումրիում. բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի 92 հասցեի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ- փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Փրկարարները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ներկայացուցիչների և ընթերականների ու բենզալցակայանի աշխատակիցների հետ բացելով բեզնալցակայանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի: Այս պահին տեղում աշխատում են Շիրակի մարզի ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր