211652_close_icon
views-count187193 դիտում article-date 10:44 12-11-2016

Արտակարգ դեպք Երևանում. պայթյուն՝ Հերացի փողոցի CPS բենզալցակայանում. ժամանել են ՀՀ փոխոստիկանապետը, Երևանի ոստիկանապետն ու Փրկարար ծառայության պետը. կան տուժածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում Հերացի փողոցում հրդեհ է բռնկվել CPS բենզալցակայանում։ Այս պահին դեպքի վայր են ժամանել 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ, ովքեր մեծ դժվարությամբ, կյանքի գնով կարողացան մարել խոշոր հրդեհն ու նրա տարածումը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության 02 բուժբրիգադը, ովքեր այս պահին տեղում օգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը բենզալցակայանի աշխատակից է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 223+
223+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր