126975 դիտում
23:40 21-07-2017
Նոր մանրամասներ Երևանի Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցներից. կասկածյալը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն եզդի Ճակոյի եղբոր տղան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արման Երիցյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով, և որպես մեղադրյալ է ներգրավվել Երևան քաղաքի բնակիչ 25-ամյա Խդր Ամոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ քննիչ Ա. Երիցյանի որոշմամբ, Խ. Ամոյանը, ով աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ, ստորագրությամբ ազատ է արձակվել, բնակության վայրից չհեռանալու պայմանով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն եզդի Ճակոյի եղբոր տղան է:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/06/22/1070674/]SHAMSHYAN.com[/url]-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկներ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+