211652_close_icon
views-count76999 դիտում article-date 12:00 19-07-2017

Ողբերգական դեպք Երևանում. ընկերոջ տունը վերանորոգելիս 62-ամյա վարպետը 5-րդ հարկից վայր է ընկել, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր տղամարդ կա ընկած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները, Լյուքսեմբուրգի 1-ին շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահանում է Լյուքսեմբուրգի 3-րդ շենքի բնակիչ՝ 62-ամյա Վաչագան Նավասարդյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Լյուքսեմբուրգի 1-ին շենքի 28 բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել 5-րդ հարկից։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Այս պահին էլ քննիչները դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր