211652_close_icon
views-count6505 դիտում article-date 21:11 12-07-2017

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են։ Այդ մասին հայտնում է Газета-ն: Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,62%-ով՝ կազմելով 45,77 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 1,45%-ով՝ հասնելով բարելի համար 48,21 դոլարի: Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Նմանատիպ նյութեր