46639 դիտում
10:57 11-07-2017
Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Մեղվիկ» կոչվող այգու մոտ կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու կիսամերկ դի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութւան Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Լոռու մարզում տեղի ունեցած մահվան դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու մոտ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ հետևի նստատեղում, տղամարդու դի կա:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Անտոնյանի, ինչպես նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպեչատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Նազարյանը:
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Հովսեփ Բ.-ի դին՝ կիսամերկ վիճակում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Միայն բերանի շրջանում առկա է եղել չափավոր քանակի արյունաշչային հեղուկի արտահոսք:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: