211652_close_icon
views-count87770 դիտում article-date 20:42 05-07-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. կողոպտիչը աղջկան ու մորը թալանելուց հետո բենզին է լցրել նրանց վրա և փորձել այրել

[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին Արավիրի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Գայի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկն է մտել մի երիտասարդ տղա, կոտրել տան ապակիները, հարձակվել տանը գտնվող 34-ամյա Նելի Ստեփանյանի վրա, ձեռքին եղած պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինը լցրել է Ն. Ստեփանյանի վրա, ինչպես նաև՝ Նելիի մոր՝ 61-ամյա Վարդանուշ Գրիգորյանի վրա: Իր սև գործը անելուց հետո անկոչ հյուրը Նելիի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզինը լցնելուց հետո, ըստ տուժածների հայտարարության, իրենց կողոպտողը ձեռքին եղած վառվող ծխախոտը գցել է իրենց վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները որոնում են Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 34-ամյա Արգամ Ստեփանյանին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանուկյանը: Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Ա. Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#EF2929] Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր