211652_close_icon
views-count48111 դիտում article-date 16:45 04-07-2017

Խոշոր հրդեհ Վարդաշենում գործող կահույքի արտադրամասում. ժամանել էին մեկ տասնյակից ավելի հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գ. Մահարի փողոցի թիվ 129 հասցեում գտնվող Կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 2 , թիվ 9, թիվ 3, թիվ 4, թիվ, 8 և թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական հաշվարկ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում թիվ 3 հրշեջ- փրկարարական ջոկատի խմբի պետ Չանախչյանը հայտարարել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ԱԻն Երևան քաղաքի վարչության պետ, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ այրվել է Վարդան Ավետիսյանին պատկանող «ՍԿԱՎԱ» ՍՊԸ-ի տարածքում գործող կահույքի արտադրամասի ներկման և հղկման արտադրամասից մոտ 20 քմ հատված և պահեստը՝ ամբողջությամբ, ինչպես նաև 11 հաստոց: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Ըստ նախնական տեղեկություների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վյար են ժամանել նաև Էլեկտրացանցի և Երևանի շտապօգնության ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր