40164 դիտում
10:21 03-07-2017
Նորածին տղա երեխայի մահվան դեպք Շիրակի մարզում
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոնից շտապ բուժօգնության ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոց տեղափոխված նորածին երեխայի մահվան փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվել, իսկ մահացած երեխայի մայրը Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Անի Աբրահամյանն է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ մահացած նորածինը տղա է եղել:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
77150 դիտում
09:31 09-01-2024
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել 1 ամսական տղա երեխայի դի