211652_close_icon
views-count64257 դիտում article-date 10:33 27-06-2017

Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա երիտասարդի վրա կրակած զենքի մակնիշը ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի /խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ/ հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 24-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցի փաստով։ Այդ օրը, ժամը 23։20-ի սահմաններում, «կրծքավանդակի շրջանի և ձախ ուսահոդի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 26-ամյա Վահան Գրիգորյանը։ Նշված հասցե էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վարդանյանը։ Պարզվել էր, որ նշված տան հյուրասենյակի բաց պատուհանից անհայտ անձը կրակել է Գրիգորյանի վրա, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքները։ Դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ կոտորականման մետաղներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Գրիգորյանն աշխատում է Երևանում գործող շինանյութի խանութներից մեկում՝ որպես բանվոր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր