211652_close_icon
views-count72174 դիտում article-date 11:05 24-05-2021

Հիվանդանոցում մահացել է Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա երիտասարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոց արձակելու հետևանքով։

Ավելի վաղ հայտնել էինք,որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված ավագ քննիչ Դալաքյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերքը կրելը; պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել էէին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, կենսաբանական և դատաձգաբանական։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը  հարուցվել էր մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած կրակոցի փաստով, ինչի հետևանքով «պարանոցի ծակած վերք՝ հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։

Հիվանդանոցի բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, սակայն նա դեռևս մնալու էր վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում էր Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը, ով այդ օրը, ժամը 18։10-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 39/ա հասցեի դիմացի փողոցի հատվածում իր Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով էր եղել, երբ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Բազեյանը իջել էր իր Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից և ձեռքով մի քանի անգամ հարվածել և կոտրել էր Ն. Սամսոնյանի ավտոմեքենայի հետևի ապակին, որից հետո վերջինս իր ավտոմեքենայի միջից դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել էր Վ. Բազեյանի ուղղությամբ, ով էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր պարկուճը և արնանման հետքեր։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում վիրահատական միջամտության շնորհիվ վիրավորի պարանոցից հեռացվել էր գնդակը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. Սամսոնյանին և հանացործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր