211652_close_icon
views-count66194 դիտում article-date 12:55 22-03-2022

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Թումանյան խոշորացված համայնքի՝ «Հանրապետություն» կուսակցության ավագանու 25-ամյա անդամը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 21-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ, 25-ամյա Էդգար Մելիքսեթյանը։ 

Այս մասին տեղեկանում ենք «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջից, որի մասին տեղեկացրել էր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։ 

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել էին, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն էր տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի ու ևս 1 անձի միջև։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել էր իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել էր Է. Մելիքսեթյանի վրա։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր