47871 դիտում
19:40 26-06-2017
Խոշոր ավտովթար Նուբարաշենի խճուղում. բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորը ժամկետային զինծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու և դեպի Մասիս քաղաք տանող խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Գառնիկ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 02 GՕ 010 համարանիշի և Նուբարաշենի բնակիչ, 32-ամյա Հայկ Շահվերյանի վարած Mercedes մակնիշի 30 PO 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, այնուհետև ՀՀ ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ ծառայողներն ու ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Սահակյանը ժամկետային զինծառայող է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+