211652_close_icon
views-count77439 դիտում article-date 13:53 19-06-2017

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 2 մարտական հաշվարկով և ավտոսանդուղքով, հրշեջներին օգնում էին նաև երիտասարդ տղաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գուսան Շերամի 51 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև նույն ջոկատի 1 ավտոսանդուղք։ Հրշեջները քաղաքացիների, հիմնականում, երիտասարդներ, օգնությամբ մարել են նշված շենքի թիվ 44 բնակարանում առաջացած հրդեհը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Տեղում աշխատել են նաև ԱԻՆ արձագանքման խումբը՝ փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև էլեկտրոցանցի, գազի ծառայության ներկայացուցիչները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։ Տեղում աշխատող ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը պարզում է բնակարանատիրոջ ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր