211652_close_icon
views-count31398 դիտում article-date 17:52 04-10-2016

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: ժամը 12:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան 6-րդ փոոցի 14 տան 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության 1-03 ծառայության, տեղի էկեկտրացանցի, գազի ծառայության աշխատակիցները: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան: Լրացուցիչ ժամանել են թիվ 8, թիվ 9 հ-փրկարարական ջոկատներից: Արդեն ժամը 13:20-ի սահմաններում հրշեջները քաղաքացիների օգնությանմբ մեկուսացրել են կրակը, իսկ որոշ ժամաանկ անց էլ մարել այն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել է Արամ Հախինյաին պատկանող տան 1-ին հարկի հյուրասենյակի գույքը՝ մասնավորոպաես՝ բազմոց, պատուհան, դուռ, 2-րդ հարկի ննջասենյակում այրվել է համակարգիչ, պատուհան դուռ փայտե պատշգամբը և տանիքն ամբողջությամբ: Ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր