Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. Գյումրիում՝ վագոն-տնակում առաջացած հրդեհը տնակը վերածել է մոխրակույտի. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 2 մարտական հաշվարկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։
Տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության ծառայողները, ովքեր պարզում են տնակի տիրոջ ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի