211652_close_icon
views-count45043 դիտում article-date 20:51 21-05-2020

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 3 մարտական հաշվարկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել է նաև մեկ այլ մարտական հաշվարկ: Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ և տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր: Տեղում աշխատանքները ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետ Ա. Գյոզալյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի էլեկտրացանցի պատասխանատուները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են նշված տունը, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր