211652_close_icon
views-count2485 դիտում article-date 09:57 04-08-2026

Նոր Նորքի դատարանից կալանավորը, որը կապ չունի քրեակատարողական որևէ հիմնարկի հետ, դիմել է փախուստի. նա վերցվել էր տնային կալանքի․ ժամանել են Դատական դեպարտամենտի պաշտոնյաները

Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։

Դատարան են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու Դատական դեպարտամենտի պաշտոնյաները։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում փախուստի դիմած անձի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փախուստի դիմած կալանավորը կապ չունի քրեակատարողական որևէ հիմնարկի հետ, նա վերցվել էր տնային կալանքի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր