211652_close_icon
views-count85532 դիտում article-date 11:32 18-06-2017

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա երիտասարդի դի. տեղի ունեցածը վրաերթ է, թե այլ բան՝ պարզվում է. քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել է Եղավարդ քաղաքի Սաֆարյան փողոցից: Այս պահին նշված փողոցում, որը գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցու և Եղվարդում հայտնի «Հուշարձանի» հարևանությամբ, դեպքի վայրի տեղազննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Ռազմիկ Արսենյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի կոմբայնին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կոմբայնավարը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել Ս. Սայանին և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարո Մանուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Ռ. Արսենյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները, քանի որ չի բացառվում, որ հնարավոր է՝ Ս. Սայանը հանկարծամահ եղած լինի: Հավաքվածերը նշում էին, որ կոմբայնավարը կոմբայինի մեջ չի եղել և այն ինքնաբերաբար է առաջ ընթացել՝ վնասելով նաև ցանկապատը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր