211652_close_icon
views-count33640 դիտում article-date 16:37 31-12-2017

«Արմենիա» դիագնոստիկայի կենտրոնի 69-ամյա փոխտնօրենի մահվան փաստով քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն շրջանների քննչական բաժնում քննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Հալաբյան փողոցի 41շենքի 24 բնակարանի բնակչուհի, 69-ամյա Սուսաննա Բուռնազյանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բուռնազյանը աշխատել է «Արմենիա» դիագնոստիկայի կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր