211652_close_icon
views-count169088 դիտում article-date 14:28 16-06-2017

Սպանություն Երևանում. 21-ամյա հարսը կասկածվում է ամուսնու 52-ամյա հորը սպանելու մեջ

Երեկ ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 52-ամյա Գրիգորի Հարությունովի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Հայրապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանության մեջ կասկածվում է Գ. Հարությունովի 21-ամյա հարսը և, ըստ տեղեկությունների, սկեսրայրը փորձել է սեռական բնույթի ոտնձգության ենթարկել հարսին, ով դիմադրել է և ինքնապաշտպանության նպատակով արդուկով հարվածել է ամուսնու հորը, ինչն էլ դարձլ է մահվան պատճառ։ Այս տեղեկությունները ֆոտոլրագրողին փոխանցեցին հարևանները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր