211652_close_icon
views-count68189 դիտում article-date 10:41 16-06-2017

Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. 3-ամյա թոռը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 15-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա Սերյոժա Գևորգյանի մահվան փաստով։ Հունիսի 14-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խաչատրյանը իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Ծովակալ Իսակովի 52/1 շենքի բնակիչներ՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Ս. Գևորգյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տեղում աշխատանքները ղեկավարել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Դարբինյանը, ում նախապատրաստված նյութերն էլ փոխանցվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխան վրաերթի ենթարկված Ծ. Գրիգորյանի թոռնիկն էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր