211652_close_icon
views-count126642 դիտում article-date 11:54 08-06-2017

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի է ենթարկվել ռուսական համարանիշներով «2410»-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Խաչիկ Սուքիասյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող տարածքում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Խ. Սուքիասյանը և նրա 3 ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի բնակիչներ՝ 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 9-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը և 47-ամյա Ռիտա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ Ռ. Մանուկյանը մահացել է։ Օպերատիվ են գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Ստեփանավանի ոստիկանապետ Սարգիս Այվազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Թաթուլ Շուշանյանը, ում հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է փաստաթուղթ՝ 30-ամյա Ֆլորա Մարտիրոսյանի անվամբ։ Այս պահին մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերում փրկարարները։ Ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր