211652_close_icon
views-count70804 դիտում article-date 11:52 06-06-2017

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Արջահովիտ գյուղում հրդեհ է բռնկվել փայտե տնակներում, ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղում փայտեր տնակներ են այրվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Հրշեջներն ու գյուղացիները, որոնց հետ էր նաև գյուղապետ Մհեր Մինասյանը, կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Տնակներից և ավտոտնակներից մեկն ամբողջովին այրվել է՝ վերածվելով մոխրակույտի, իսկ մեկ տնակ էլ՝ մասամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վագոն-տնակում, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի՝ իր ողջ գույքով, բնակվում են 8 հոգի, որոնցից մեկն էլ կույր է։ Դեպքի մասին տեղեկացել է Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ում հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանել իր օգնական Ալիկ Սարգսյանը, ով տեղում իրավիճակին ծանոթանալով՝ հեռախոսով տեղեկացրեց պատգամավորին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատգամավորը, իմանալով, որ սոցիալապես անապահովներ են ու բազմազավակ ընտանիք, պատրաստակամություն է հայտնել օգնության ձեռք մեկնել ընտանիքին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր