211652_close_icon
views-count50778 դիտում article-date 18:57 05-06-2017

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 40–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են, ովքեր գտնվում են ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտակ Հարույթյունյանը Ագարակ-Յաղդան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 37 TT 337 համարանիշի ավտոմեքենայով ոլորանապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Նրա գահավիժումը կանխվել է բետոնների և երկաթե խողովակների կողմից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 5 ուղևորներից 4-ը, որից 2-ը երեխաներ են ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահա Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղանքում ՃՈ տեսուչ Ռադիկ Ներսիսյանի հետ կատարել են հսկողություն՝ մինչև կժամաներ ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, որոնց տեղի ունեցած վթարի մասին տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր