211652_close_icon
views-count44106 դիտում article-date 20:47 14-01-2022

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. վիրավորներից 2-ը Շվեդիայի Թագավորության քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Հ-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ-ն, ուղևորներ՝ Շվեդիայի Թագավորության քաղաքացիներ, 68-ամյա Լուիկ Կ-ն և 63-ամյա Ջուլիետա Կ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ս. Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր