ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով մարզերում ճանշինները շարունակում են ուժեղացված ծառայությունը. «Ղոչի աղբյուր» հայտնի ճանապարհահատվածում Աշոցքի ճանշինը աշխատում է առատ ձյան ու բքի պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և նրա ենթական ճանշինականները շարունակում են ուժեղացված ծառայությունը՝ հանրապետության մարզերում ճանապարհները ձյունից և մերկասառույցից աղ ու ավազով մշակելով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, Շիրակի մարզում՝ ժողովրդին հայտնի «Ղոչի աղբյուր» անվամբ ճանապարհահատվածում, վաղ առավոտից անգամ տեղացող առատ ձյան պայմաններում ճանապարհը ձյան շերտից ու մերկասառույցից մաքրում է ճանապարհն սպասարկող Աշոցքի ճանշինը։
Ճանապարհին առկա ձյունն ու մերկասառույցը դժվարություններ են առաջացնում ոչ միայն մարդատար, այլև բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Հիմնականում բեռնատարները դժվարությամբ են հաղթահարում ճանապարհը սահքի պատճառով։ Որոշ հատվածներում էլ խցանում է ու մի քանի «վայ» վարորդների պատճառով վթարային իրավիճակներ են առաջանում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի