211652_close_icon

«Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ն պատուհաս է դարձել մի քանի գյուղերի բնակիչների գլխին. գազամատակարարումը կատարում են ճնշումն իջեցված, ինչի պատճառով մեծ թվով գյուղացիների ջրատաքացուցիչներն ու կաթսաները փչացել են

views-count38624 դիտում article-date 12:51 09-01-2026
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներից ահազանգեր է ստանում, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում ասելով, որ «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի «վայ» չինովնիկների պատճառով Ամանորն ինչ սկսել է, իրենք հայտնվել են կոտրած տաշտակի առաջ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Արտաշատի ԳԳՄ-ն լրիվ կարծես մեր Նշավան, Բյուրավան, Արևշատ, Մխչյան, Դիտակ ու էլի մի քանի գյուղերի բնակիչների համար հայտնված լինի հայտնի հեքիաթի՝ «Յոթգլխանի հրեշի» կերպարում։ Ո՞վ է տեսել այս օրերին, երբ սառնամանիքն անգամ տանն ես զգում, գազի աշխատակիցների կողմից մատակարարվող գազի ճնշումը իջեցնեն։ Տների մեծ մասում էն տեսակ են իջեցրել էդ գազի ճնշումը, որ տաքացուցիչները, կաթսաները ոչ միայն չեն տաքանում, նույնիսկ եղել են դեպքեր, որ գազի ճնշումն իջեցնելու պատճառով «բաքսիներ» են փչացել։ Ո՞վ է փոխհատուցելու, չգիտենք։  Արտաշատի ԳԳՄ-ն ինչո՞ւ է որոշել, որ պետք է գազի ճնշումը իրեցվի, երևի միայն իրենք գիտեն։ Իսկ որ դրա պատճառով հարյուրավոր ընտանիքներ էն ամենաքաղցր խոսքերով են հիշում նրանց ու եթե Արտաշատի ԳԳՄ-ի չինովնիկներն անձամբ գան գյուղեր ու տեսնեն էդ վիճակը և լսեն՝ բնակիչները ինչպիսի խոսքեր են ուղղում նրանց հասցեին, հաստատ ճնշումները ընկած ճողոպրելու են»։

Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ այս խնդիրը պետք է անհանգստացնի «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի մասնաճյուղի տնօրեն Էդգար Ավոյանին, և ժամ առաջ խնդիրը կարգավորի, հակառակ դեպքում գյուղացիների մեծ մասը սպառնում են դիմել կտրուկ միջոցների։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր