211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արտաշատում. ահազանգ է ստացվել, որ ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպը փլուզվել ու վնասել է գազախողովակները. օպերատիվ են գործել փրկարարներն ու Արտաշատի քաղաքապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count44009 դիտում article-date 13:47 10-01-2026
Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ Լուսինյան փողոցում՝ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, քարե պատի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են նաև գազախողովակները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ փլուզվել է բնակչի սեփականություն հանդիսացող քարե պարսպի մոտ 10-15 մետր հատված, իսկ մի հատված էլ դարձել է վթարային։

Փլուզման հետևանքով վնասվել են մոտ 700 տնտեսության կողմից օգտագործվող գազախողովակներն ու գազախողովակների հենասյուները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հանձնարարականով ժամանել են քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Այս պահին արդեն աշխատում են «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի մասնագետները, ովքեր ձեռնամուխ են եղել վնասված գազախողովակները վերանորոգելու և հենասյուները ուղղելու ուղղությամբ։

Համայնքային ոստիկանները պարզում են փլուզված պատի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր