211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է

views-count43537 դիտում article-date 10:10 10-01-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության տարածքային  բաժնի ծառայողներին երեխայի տատիկը հայտնել է, որ երեխան ակնհայտ անվնաս վիճակում գնացել է իրենց տուն՝ իր միայնակ լինելու պատճառով հետը մնալու և ամանորը միասին նշելու համար, որից հետո լողանալու նպատակով մտել է իրենց լոգարան, սակայն շուրջ 30 րոպե լոգարանից դուրս չգալու պատճառով ինքը անհանգստացել և մտել է լոգարան, որտեղ մերկ վիճակում, բերանքսիվայր ընկած, անգիտակից հայտնաբերել է երեխային, որից հետո գյուղից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հարազատների ներկայությամբ մահացել է։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ դիակի ճակատին՝ աջ հատվածում, հայտնաբերվել է վնասվածքին բնորոշ հետք, նախնական զննությամբ մարմնի վրա այլ հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր